Արձակագիր Ռաֆայել Նահապետյանի տարբեր ժամանակահատվածներում գրված լավագույն պատվածքները ընթերցողի սեղանին են: «ՈԻշադրություն, սկսվում է» վերնագրով ժողովածուն կազմել է արձակագրի որդին՝ Հայկարամ Նահապետյանը: Գրքում ներառված են 14 պատմվածք և «Ուշադրություն, սկսվում է» վիպակը (1988-1989թթ): Ժողովածուի վերնագիրը խորհրդանշում է մոռացված գործերի վերադարձը: Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով: